Ադելը զարդարել է Elle US-ի «Կանայք՝ երաժշտության մեջ» ամենամյա համարի շապիկը. խմբագրությունը լավ ընտրություն է կատարել՝ հաշվի առնելով երգչուհու այս տարի ստացած մրցանակների քանակը՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Գրեմմի» և երկու մրցանակ BRIT Awards-ի կողմից:
Ֆոտոշարի համար ամսագրի թիմն ընտրել է լոսանջելեսյան այն ստուդիան, որտեղ իր հիթերն է ձայնագրել Ֆրենկ Սինատրան: Լուսանկարիչ Թոմաս Ուայթսայդը հիացած է մնացել ոչ միայն լուսանկարներով, այլև Ադելով. «Իմ ծննդյան օրն էր, Ադելը ինձ համար Happy Birthday-ը երգեց: Դա աշխարհի ամենալավ նվերն էր»:
Հաջորդ տարի Ադելը կերգի Միշել Օբամայի ծննդյան տոնին։ Համոզված ենք, որ ԱՄՆ առաջին տիկինն էլ նույնքան հիացած կլինի և չի զղջա, որ իր ընտրությունն Ադելի վրա է կանգ առել:











































