Լուրեր են պտտվում, թե Միրանդա Քերրն այլևս Victoria’s Secret-ի «հրեշտակը» չէ: Այսինքն, նրա պայմանագիրը չի երկարացվի:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Միրանդայի աշխատանքը լավ է վարձատրվել, երեք տարիների ընթացքում նա բրենդից մեկ միլիոն դոլար է ստացել: Ընդ որում, երկու տարի առաջ հենց Քերրն է եղել գլխավոր «հրեշտակը», ինչի շնորհիվ նրան են վստահել ադամանդե կրծկալի գովազդը:
Չնայած Միրանդայի արժանիքներին՝ որոշում է կայացվել «կտրել հրեշտակի թևերը»:
Ընդ որում, VS-ի ներկայացուցիչները չեն ժխտում այդ տեղեկատվությունը, սակայն հայտարարում են, որ Միրանդան կհայտնվի 2013 թ. աշնանային ավանդական ցուցադրությանը: «Մենք չենք ծրագրում դադարեցնել նրա հետ աշխատանքները»,- նշել են բրենդի գրասենյակում:









































