Մամուլը երկար ժամանակ գլխի չէր ընկնում, թե ինչու բաժանվեցին Սքարլեթ Յոհանսոնը և Ռայան Ռեյնոլդսը: Դերասանուհուն բազմաթիվ սիրավեպեր, վատ սովորույթներ և զբաղմունքներ վերագրվեցին, բայց իրականում պարզվեց, որ աստղային հավակնությունները մեկ տանիքի տակ չեն կարողացել գոյատևել:
Այժմ Յոհանսոնը թերթել է իր կյանքի այդ էջը, և նրա անձնական կյանքը կարծես թե հարթվել է: Օրերս հոլիվուդյան աստղը ներկայացրել է իր ընկերոջը՝ ֆրանսիացի Ռոմեն Դորիակին: Զույգին արդեն միասին տեսել էին անցած տարվա նոյեմբերին, սակայն իրենց հարաբերությունների մասին լուրերը սիրահարները հաստատել են միայն այժմ:
Սքարլեթը խոստովանել է, որ ամուսնալուծությունից հետո երեք տարիներն իզուր չեն անցել այն առումով, որ ինքը ժամանակ է ունեցել «սխալների ուղղում» կատարելու համար, և այդ փորձն իրեն օգնում է նոր հարաբերություններում։








































