Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:









































