Bild-ի հետ զրույցում Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը հայտարարեց, որ չի կարող մերժել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջարկը:
«Ես մերժել եմ այլ ակումբներից ստացած բոլոր առաջարկները: Սակայն «Բարսելոնա»-ն այն երկու-երեք ակումբների թվում է, որի առաջարկը չեմ կարող մերժել»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մինչև 2017թ. գործող պայմանագիր ունի իր ներկայիս ակումբի հետ:









































