Եվրոպացի գիտնականների վերջին հետազոտություններից մեկի արդյունքները կարելի է համեմատել մարդկանց ըստ արյան խմբերի բաժանելու բացահայտման հետ:
22 եվրոպացիների, 13 ճապոնացիների և 4 ամերիկացու աղիքային միկրոօրգանիզմներից վերցված նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ միկրոֆլորայի բաղադրությամբ բոլոր նմուշները կարելի է բաժանել 3 խմբի: Ընդ որում, դրան պատկանելը կախված չէ տարիքից, սեռից, ազգությունից կամ դիետայից:
Այնուհետև գիտնականները կլաստերների մեջ են միավորել մանրեների պոպուլյացիաները` համաձայն դրանցում դոմինանտ տեսակների` Bacteroides, Prevotella և Ruminococcus.
Հայտնի է, որ Bacteroides-ները լավ են ճեղքում ածխաջրածինները, մեծ քանակությամբ վիտամին C, B2, B5 և H են բաց թողնում, որոշ Ruminococcus-ներ օգնում են շաքարի մարսմանը, տրամադրում են վիտամին B1, իսկ Prevotella-ները լորձ են ձևավորում:
Սրա հետ կապված՝ գիտնականները ենթադրել են, որ աղիքային միկրոօրգանիզմները ազդում են առողջության և քաշի վրա, որոշում` տվյալ մարդը ինչով և ինչպես է հիվանդանում:
Առայժմ հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված այս կամ այն խմբին պատկանելը, և արդյոք կարող է արտաքին միջավայրի ազդեցության տակ փոխվել տվյալ մարդու խումբը: Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե որ խմբի դեպքում ինչպիսի դիետա է պետք պահել, որ հիվանդությունների նկատմամբ են նախահակվածություն դրսևորում այս կամ այն խմբին պատկանողները, և կոնկրետ ինչպես և ինչ դեղերով է ավելի նպատակահարմար բուժել այս կամ այն խմբին պատկանողին:









































