Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան Marca-ի հետ զրույցում գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Մեսութ Օզիլի հասցեին:
«Մեսութը բացառիկ ֆուտբոլիստ է: Սա չեմ ասում այն բանի համար, որ նա իմ ընկերն է: Նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե փոքր-ինչ ավելի արդյունավետ գործի:
Նրան չի բավականացնում միայն արդյունավետությունը: Օզիլը բազմաթիվ գոլային փոխանցումներ է կատարել, սակայն պետք է ավելի հաճախ գրավի հակառակորդների դարպասը: Նրան խորհուրդ եմ տալիս հաճախ հարվածել մրցակցի դարպասին»:








































