Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ապրիլի 9-ին նախագահի երդմնակալության ժամանակ կատարվածին՝ մասին, ասաց, որ իր՝ պրիմիտիվ ռեժիսորի բեմադրական երևակայությամբ՝ Բաղրամյան պողոտայում կատարվածը աշխարհի աչքին ապօրինություն էր երևալու, կռիվ էր լինելու, և առաքելություններ էին գալու ու փորձելու էին ղեկավարել. ‹‹Փառք ու պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ժողովրդին չտարավ բախման: Երեկ այս քաոսը, բարեբախտաբար, վերջացավ՝ ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի››:
Նրա մեկնաբանությամբ՝ քաղաքացիական անհնազանդություն կարող էր լինել միայն Վազգեն Մանուկյանի ժամանակ, որը չարվեց. ‹‹Մարտի մեկը, ցավոք, նույնպես արհեստական էր: Սակայն ակնհայտ է, որ եթե մի քիչ էլ այսպես գնա, էլ ոչ մի կուսակցության ու լիդերի ժողովուրդը չի նայի, կգնա սոցիալական անհնազանդություն››:
Բանախոսի խոսքով՝ քաղաքական-կուսակցական հարցերի պատճառով զինվոր է սպանվում, և ինքը հասկանում է, որ մենք ազգովի մեզ ցեղախմբի ենք վերածում. ‹‹Պռոշյանի գյուղապետը իմ զինվոր տղաներից էր… այդ ճանապարհով ցեղախմբի ենք վերածվում: Բոլորը, ովքեր մեյդան են եկել, թող իմանան, որ խոսքը ծիտիկ չէ, որ կարող է թռչել ու գնալ, պետք է տեր կանգնել խոսքին››:
Ասուլիսի մյուս բանախոս, գրականագետ Վարդան Դևրիկյանի գնահատմամբ՝ նոր Հայաստանի մի մասը ինքը տեսավ երեկ. դա ոստիկանության վերաբերմունքն էր հասարակության նկատմամբ. ‹‹Ոստիկանությունը բավականին զսպված էր, նրանք հարգում էին քաղաքացուն, սակայն ոստիկանությանը պետք չէ ներքաշել քաղաքական խնդիրների մեջ››:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































