Շվեդիայում որոշել են ոչխարների հոտի պահապան «կարգել» լամաներին: Այս մասին հաղորդում է The Local-ը:
«Հյուսիսային Շվեդիայում աճել է գայլերի թիվը, նրանք սպանում են ագարակատերերի ոչխարներին: Այնպես որ, մենք հասկացել ենք՝ պետք է առաջարկենք մեր օգնությունը»,- ասել է Սքոնի շրջանային խորհրդի գիշատիչների դեմ պայքարի մասնագետ Նիլս Քարլսոնը:
«Մենք մտածեցինք լամաների մասին: Նրանք բավականին մեծ են՝ մոտ 150 կգ, ունեն նաև ուժեղ պաշտպանական բնազդ: Որպես կանոն, նրանք դիմադրում են գիշատիչներին»,- հավելել է Քարլսոնը:








































