ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Սուրենի Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ սիրված կոմպոզիտորի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-ին, ք. Երևան, Կորյունի 1, բն. 13 հասցեում:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում /հասցեն՝ Սայաթ-Նովա 1ա/ : Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:








































