168.am-ի փոխանցմամբ, այսօր Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների ժամանակ կոտրվել է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի քիթը:
168.am-ին չի հաջողվել պարզել, թե այս պահին որտեղ է գտնվում Ա. Մարտիրոսյանը, սակայն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ առաջիկայում հաղորդագրություն կլինի և խորհուրդ են տվել հետևել իրենց պաշտոնական կայքին: