2011 թ. փետրվարին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը, նախորդ ամսվա համեմատ, դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվել է` կազմելով 365.06 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2.04 %-ով` կազմելով 498.61 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 2.56 %-ով` կազմելով 12.48 դրամ: Այս մասին ասվում է ԿԲ տարածած հաղորդագրությունում:






































