Իրանը պատասխանի է սպասում ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնից՝ կապված միջուկային խնդրի շուրջ Իսլամական Հանրապետության առաջարկների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
«Մենք արել ենք մեր առաջարկները միջնորդների «վեցյակին» և այժմ պատասխանի ենք սպասում Քեթրին Էշթոնից»,- ասել է Մեհմանպարաստը: Նրա խոսքով՝ «վեցյակը» կարող է բարի կամք դրսևորել՝ Իրանի առաջարկներին տալով դրական պատասխան:
Մեհմանպարաստը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում:
Այս տարվա փետրվարին միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ժամանակ Ալմաթիում միջնորդների խումբն իր առաջարկներն է արել Իրանին, իսկ բանակցությունների հաջորդ փուլին, որը օրեր առաջ կրկին Ալմաթիում տեղի ունեցավ, Իրանն առաջ է քաշել իր առաջարկները:











































