ԱՄՆ Իլինոյս նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում 5-ամյա Իտան Քլոսին հեռացրել են մանկապարտեզից սանրվածքի (mohawk) պատճառով: Այս մասին հայտնում է WHIO հեռուստաալիքը:
Մանկապարտեզի տնօրինությունը հայտնել է, որ համաձայն հաստատության կանոնադրության՝ երեխաները չեն կարող արտասովոր սանրվածքներ ունենալ: Մայրը խոստացել էր, որ որդին երկուշաբթի՝ ապրիլի 8-ին կներկայանա սովորական սանրվածքով: Տղային թողել են պարապմունքների, թե ոչ՝ չի հաղորդվում:
Գարնանային արձակուրդների ժամանակ Իտանը խնդրել էր մայրիկին իրեն մազերի նման սանրվածք տալ: Երբ պարապմունքները սկսվել են՝ երեխաները մշտապես հավաքվել են տղայի շուրջը և փորձել են դիպչել Իտանի նոր սանրվածքին: Դա գրավել է դաստիարակների ուշադրությունը, որոնք շտապել են տղային հեռացնել:










































