ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում Institute of Technology-ի առաջին կուրսի ուսանողը ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում գլխով ջարդելով 142 ձու: Ինչպես հաղորդում է Caller-ը, նման ռեկորդ սահմանելու համար ամերիկացուց պահանջվել է մի քանի տարի:
Դեռևս 2011թ. Սքոթ Դեյմրոուն և նրա համադասարանցիները որոշում են, որ պետք է անպայման հայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում: Մի քանի ամիս շարունակ նրանք մասնակցել են տարբեր մրցույթների, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել:
2012թ. փետրվարին Սքոթին զանգահարում են հեռուստատեսային շոուի կազմակերպիչները և հարցնում՝ արդյոք նա չի՞ ուզում մասնակցել Guinness World Records Gone Wild ծրագրին: Սքոթի համաձայնությունը ստանալով՝ նրան ներկայացնում են ռեկորդների ցուցակ: Երիտասարդն ընտրում է գլխով ձու ջարդելու մրցույթը:
Արդյունքում 2013թ. մարտի կեսերին նրան հաջողվում է մեկ րոպեում գլխով ջարդել 142 ձու:









































