Ֆրանսիայի իշխանությունները սկսել են փուլ առ փուլ դուրս բերել զորքերը Մալիից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Փարիզի գլխավոր շտաբի հայտարարությունը, խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք լքել են աֆրիկյան այս երկրի տարածքը:
Ներկա պահին նրանք գտնվում են Կիպրոսի բազայում, իսկ մինչև շաբաթվա վերջ կվերադառնան Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ հունվարից սկսած՝ Ֆրանսիայի զինվորական կոնտինգենտը, որի կազմի մեջ մտնում է 4000 մարդ, աջակցում է Մալիի զորքերին իսլամիստների խմբավորումների դեմ պայքարում:
Մարտի կեսերին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ «Մալիում աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է»:








































