Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Աղետի գոտում բնակարաններ ստացած բազմանդամ ընտանիքների տնակները չեն քանդելու

Գյումրիում շահագործված, սակայն մինչև օրս ամբողջովին չբնակեցված Մուշ-2 թաղամասի բնակեցման դանդաղ ընթացքի հիմնական պատճառներից մեկը այն պարտադրանքն էր, որի համաձայն, բնակարան ստացած ընտանիքները պետք է քանդեին իրենց տնակները և ազատեին տարածքը: Այս մասին ասվում է «Շիրակ Կենտրոն» հասարակական կազմակերպության այսօր տարածած հաղորդագրությունում: «Բանն այն է, որ, չնայած երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել` հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել, սակայն անօթևան ընտանիքներին հատկացվում է նույնքան սենյականոց բնակարան, որքան իրենք կորցրել են երկրաշարժին (իհարկե, եթե ընտանիքների անդամների թիվը չի պակասել)»,- նշվում է այդ հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունը 2011 թ. ապրիլի 14-ին փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում, ըստ որոնց՝ որոշակի դեպքերում «վերանախագծման (վերահատակագծման) անհրաժեշտություն առաջանալու պարագայում» կառուցապատողին հնարավորություն է տրվել ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված բնակմակերեսի չափերը փոփոխել: Բացի այդ` աղետի գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն է տրվել մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում բնակությունից չազատել և չքանդել դրանցից միայն մեկը, եթե բնակարան ստացած ընտանիքի անդամների թիվը կազմում է`
ա. 1-սենյականոց բնակարան ստանալու դեպքում 5 և ավելի անձ.
բ. 2-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 7 և ավելի անձ.
գ. 3-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 8 և ավելի անձ:

ՀՀ կառավարության կողմից նման փոփոխություններ կատարելու որոշման հիմնավորման մեջ նշված է, որ առկա են բազմանդամ ընտանիքների կողմից 1-ից ավելի տնակ զբաղեցնելու պարագայում գոնե 1 տնակը բնակությունից չազատելու մասին բազմաթիվ դիմումներ:

«Անշուշտ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում վերոհիշյալ փոփոխությունը ևս կարելի է համարել շոշափելի ձեռքբերում և աջակցություն բնակարան ստացած հարյուրավոր այն բազմանդամ ընտանիքներին, որոնք մեծ ցանկության դեպքում իսկ ժամանակավոր կացարանները հանձնելիս չեն կարող նոր ստացած 40-65 քառ. մետր մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար:

Սակայն, դժբախտաբար, այս որոշման մեջ խոսք անգամ չկա այլ դրդապատճառներով կիսված այն ընտանիքների մասին, որոնց անդամների մի մասը պարտադրված շարունակում է բնակվել տնակներում: Օրինակ` կան մի շարք դեպքեր, երբ 15 կամ 20 տարի առաջ ամուսնալուծված ամուսիններին տրվում է մեկսենյականոց բնակարան, քանի որ նրանք երկրաշարժից կորցրել են այդքան սենյականոց բնակարան: Մինչ բնակարան ստանալը նրանք բնակվել են տարբեր ժամանակավոր կացարաններում, բայց հիմա նրանց հատկացվել է մեկ բնակարան, և պարտադրում են երկու տարբեր վայրերում տեղադրված տնակները քանդել, տարածքներն ազատել ու ապրել նույն բնակարանում:

Կամ, ասենք, կան բազմաթիվ դեպքեր, երբ բնակարան ստացած ընտանիքը փաստացիորեն բազմանդամ է, սակայն նրա մի մասին պետությունը տարաբնույթ պատճառներով բնակարան ստանալու շահառու չի ճանաչել: Եվ այլն: Առավել ևս` պետք էր նաև կառավարության կողմից կանոնակարգել քանդման ոչ ենթակա ճանաչված կացարանների իրավական կարգավիճակի հարցերը …

Ինչևէ, մենք կարծում ենք, որ տեղին և ամբողջական լուծում կլինի, եթե քանդման ոչ ենթակա ճանաչված կառույցներ տնօրինող ընտանիքներին, հիմք ընդունելով նախորդ տարի ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, հնարավորություն ընձեռվի անվճար օրինականացնել իրենց կառույցները: Ի դեպ, նման հնարավորություն պետք է տրվի ոչ միայն բնակարանների բաշխման ներկա փուլով, այլ նաև նախորդ տարիներին բնակարան ստացած, սակայն կիսով չափ նոր բնակարաններ տեղափոխված բազմանդամ ընտանիքներին:

Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված, ինչը կնպաստի նաև աղետի գոտում երկու տասնամյակից ի վեր ձգվող անօթևանության բեռի զգալի թեթևացմանը»,- նշված է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում