Սիրիական զինանոցները ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հավանականությունը մեծապես անհանգստացնում է Իսրայելին և ԱՄՆ-ին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ:
«Նախ և առաջ, մենք խոսել ենք Սիրիայի մասին այնտեղ տեղի ունեցող մարդկային ողբերգության լույսի ներքո, սակայն այս երկրի դեֆրագմենտացիան ստեղծում է այնպիսի իրավիճակ, որի ժամանակ աշխարհի ամենավտանգավոր զենքի պահուստներից մեկը հասանելի է դառնում տարբեր տեսակի ահաբեկիչների»,- ասել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ այս ամենն առաջացնում է ԱՄՆ-ի և Իսրայելի անհանգստությունը, և իրենք քննարկում են այս խնդրի լուծումը:
Կողմերը շոշափել են նաև հարցեր՝ կապված Իրանի միջուկային ծրագրի և պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի «վերակենդանացման» հետ:





































