Ճարտարապետներն առաջարկել են Նյու Յորքի համար հյուրանոցի անսովոր նախագիծ: Heart of the District (Շրջանի սիրտը) անվանումով հյուրանոցի նախագիծը մշակվել է ոչ թե քաղաքային կյանքից հյուրերին անջատելու համար, այլ հակառակը՝ մարդիկ այդտեղ կկարողանան ավելի լավ հասկանալ մեգապոլիսի կյանքը: Այս մասին գրում է «Ռոսբալտը»:
ZA Architects ճարտարպետական ընկերության կոնցեպցիայում բացակայում է հյուրանոցի շինությունը՝ որպես այդպիսին:
Հյուրանոցային համարները մտադիր են տեղակայել գործող բնակարանային կամ գրասենյակային շինություններում՝ դրանք միավորելով կախվող կառույցով, որն իր տեսքով սիրտ է հիշեցնում:
Այդ շինությունում պետք է լինեն տարբեր հրապարակային վայրեր, որոնցում կարող են մուտք գործել ոչ միայն հյուրանոցի այցելուները, այլև տեղացիներն ու հետաքրքրասեր զբոսաշրջիկները:
Նման որոշումներն, ըստ նախագծի հեղինակների, պետք է կենդանացնեն այդ օբյեկտն ու այն դարձնեն շրջանի իսկական սիրտը:
Ընդհանուր կառույցի ներսը, որը կախվելու է ավտոճանապարհի վրա, հնարավոր է ընկնել միայն շարժասանդուղքով ու վերելակով:
Այնտեղ ցանկանում են կազմակերպել խաղային հարթակ, խանութ, սրճարան, հյուրանոցի այցելուների համար ընդունելության գոտի, ոչ մեծ կինոթատրոն, գրադարան ու բանակցությունների սենյակ:
Բացի այդ, սպիտակ «սրտի» համար ծրագրվել է թողնել բավական մեծ անցք, որի միջոցով հնարավոր է հետևել մեգապոլիսի կյանքին:








































