68-ամյա Ռոբերտ դե Նիրոն դարձյալ հետաքրքրված է բռնցքամարտի մասին ֆիլմերով. նա «Կատաղած ցուլ» մարզական դրամայում մարմնավորել է բռնցքամարտիկի:
Մարտին դերասանը ավարտել է «Ցնցող ռևանշ» ֆիլմում նկարահանումները: Ֆիլմում նրա գործընկերն էր Սիլվեստեր Ստալոնեն:
Իսկ այսօր հայտնի դարձավ, որ դերասանը կնկարահանվի կենսագրական «Քարե բռունցքներ» ֆիլմում՝ նվիրված պանամացի բռնցքամարտիկ Ռոբերտո Դյուրանին:
Ինչպես հաղորդում է Deadline-ը, 20-րդ դարի լավագույն թեթև քաշային ճանաչված Ռոբերտո Դյուրանին կմարմնավորի Էդգար Ռամիրեսը, որը հայտնի է «Նպատակ թիվ մեկ» ֆիլմից: Դե Նիրոն ֆիլմում կմարմնավորի նրա մարզչին՝ Ռեյ Արսելին:
Ֆիլմը Դյուրանի ու ամերիկացի Շուգար Լեոնարդի մրցակցության ու պանամացի բռնցքամարտիկի անսպասելի կապիտուլյացիայի մասին է. վերջինս ռինգից հեռացել էր no mas («բավական է») խոսքերով:
«Քարե բռունցքներ»-ի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին՝ Պանամայում: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Ջոնաթան Յակուբովիչն է:









































