Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` մասնակցության մասին կուսակցակա՞ն որոշում է եղել, թե դա իր անձնական որոշումն է, Արսենյանը պատասխանեց, որ որևէ որոշում չի եղել, ինքը պարզապես ցանկանում է մասնակցել ԱԺ հատուկ նիստին:
Իսկ հարցին, թե նա մասնակցում է որպես ԲՀԿ խմբակցությա՞ն պատգամավոր, ՄԱԿ նախագահը պատասխանեց, որ մասնակցում է որպես ԱԺ պատգամավոր:









































