Հենց նոր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր եկավ «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետ: Նրանց ուղեկցում էր «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանը: Կարեն Կարապետյանը ողջագուրվեց և երկար զրուցեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա Հայաստանում հանդիպում է քաղաքական շրջանակների հետ, և քաղաքական շրջանակներում շրջանառվում է նրան վարչապետ նշանակելու հարցը, նա պատասխանեց՝ «Ոչ, ոչ»: Իսկ հարցին՝ եթե նրան Հայաստանում պաշտոն առաջարկվի, նա կվերադառնա՞ Հայաստան, վերջինս պատասխանեց՝ «ոչ»:








































