Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանի և «Բարև»-ի հեղափոխականների հանրահավաքը:
«Ո՛չ կեղծ երդումներին, ո՛չ կեղծ նախագահներին, ո՛չ կեղծ վեհափառներին, կեցցե՛ Հայաստանը»,- Ազատության հրապարակում հայտարարեց Ր. Հովհաննիսյանը :
Նա նշեց, որ այսօր ինքը կեղծ երդում չի տալու, այլ տալու է ՀՀ-ի, մեր օրենքի, մեր Նժդեհի, մեր իրավունքի և մեր երեխաների երդումը:
«Ով հիմա մի քիչ այն կողմ համալիրում Աստվածաշնչի ու սահմանդրության վրա երդում են տալու, թող մտածեն, Աստված մեզ պահապան, հայ ժողովուրդը հաղթել է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:











































