Րոպեներ առաջ Ազատության հրապարակ «Րաֆֆի, միացում» վանկարկումով «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ հրապարակ եկան Գյումրիից Ազատության հրապարակ երթի մասնակիցները:
Նրանք թեև հոգնած են, բայց շատ վճռական տրամադրությամբ և հաղթելու մարտավարությամբ եկել են մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Նրանց ձեռքին է ՀՀ եռագույնը, «Գյումրին Հայաստանի հետ է» պաստառներ:
Ազատության հրապարակը շարունակում է լցվել մարդկանցով:







































