Արգենտինացի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսը երկու ժամով հավաքարար է դարձել: Նա աշխատանքի վայր է եկել վարորդի ուղեկցությամբ, փոխել համազգեստն ու գործի անցել:
Անցորդներից մեկը նկատել է հարուստ «հավաքարար»-ին և լուսանկարել նրան: Սակայն Տևեսը խնդրել է ոչնչացնել ապացույցները:
Հիշեցնենք, որ արգենտինացու աշխատավարձը շաբաթական 200 հազար ֆունտ է կազմում: Տևեսը պատժվել է առանց անհրաժեշտ լիցենզիայի մեքենա վարելու համար: Վատագույն դեպքում «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողը պետք է ազատազրկվեր 6 ամսով:









































