Ամերիկացի 30-ամյա նախկին զինվոր Էրիկ Հարունը կարող է մահվան դատապարտվել սիրիական հակամարտությունում ապստամբների կողմից մասնակցելու համար: Նա եղել է «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատական նիստի ընթացքում դատախազության ներկայացուցիչները ընդգծել են, որ մահապատժի հարցը կքննվի, եթե ապացուցվի Հարունի կողմից մարդկանց սպանությունը:
Նշվում է, սակայն, որ ՀԴԲ-ում հարցաքննվելիս Հարունն ասել է, որ Սիրիայում 10 մարդու վրա է կրակել, սակայն տեղյակ չէ՝ արդյոք որևէ մեկը ողջ մնացե՞լ է:











































