«Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս բավական լարված են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարաբերությունները: Ավելին, Շարմազանովը փորձում է աննկատ կերպով «փորել Աբրահամյանի տակն» այնպես, որ Աժ նախագահի դեմ դժգոհության ալիք բարձրանա: Դա նկատվեց Աժ քառօրյաների առաջին օրը, երբ Աբրահամյանն ամբիոնից ներկայացնում էր օրակարգը, և ընդդիմադիր պատգամավորները փորձում էին վարման կարգի վերաբերյալ ելույթներով ՀՀԿ-ին տհաճ վիճակի մեջ դնել, Շարմազանովը կոպիտ կերպով ընդհատում էր նրանց ու անջատում խոսափողը: Նույնը կրկնվեց նաև երեկ: Ասել է թե՝ընդդիմադիրներին Աժ փոխխոսնակը հանում է Աբրահամյանի դեմ:
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց, թե ինքը փայլուն հարաբերություններ ունի Հ. Աբրահամյանի հետ, իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսափողն անջատելը մեկնաբանեց Աժ կանոնակարգ օրենքի պահանջով:









































