ՄԱԿ-ի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Ջեյմս Վասերստրոմը Վաշինգտոնից պահանջում է սահմանափակել միջազգային կազմակերպությունում ներդրումները: Պատճառն այն է, որ ՄԱԿ-ը չի շտապում իրեն վճարել 2.2 մլն դոլար, որը պետք է ամերիկացուն տրվի որպես դատական վեճերի փոխհատուցում: Դրանք կապված էին նրա կողմից 2007-ին Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունում կոռոուպցիայի բացահայտմանը՝ փոխանցում է Associated Press-ը:
«Գոյություն ունեն չափազանց համոզիչ ապացույցներ, որ ՄԱԿ-ը չի ձեռնարկել ոչ մի քայլ՝ պաշտպանելու կոռուպցիայի դեմ պայքարող ինֆորմատորների իրավունքները»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Վասերստրոմը:
ՄԱԿ-ի նախկին աշխատակցի խոսքով՝ կազմակերպությունն իրեն վճարել է 2.2 մլն դոլարի միայն 2 տոկոսը: Դրա հետ կապված՝ նա պետքարտուղար Ջոն Քերիին և Կոնգրեսին կոչ է արել 15 տոկոսով սահմանափակել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներդրումները:
Ներկայում ամերիկացին Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատանը կոռուպցիայի հակազդման հարցերով խորհրդականն է:








































