Foreign Affairs-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հազիվ թե կարող է հրաժարվել ռուսական էներգապաշարներից։ Առաջին հայացքից Անկարան կարող էր գազի խոշոր հանգույց դառնալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Կասպյան տարածաշրջանի միջև, սակայն իրականում նախադրյալներ չկան դրա համար։
Թուրքիայում պետական կարգավորման առանձնահատկությունների պատճառով զարգացած չէ հեղուկացված գազի շուկան, գազային ապաստարանները բավական փոքր են, իսկ հեղուկացված գազի տերմինալներն ընդամենը երկուսն են։ Ընդ որում՝ Թուրքիայի գազային ներկրման 2/3-ը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ մատակարարումների դիվերսֆիկացումն այնքան էլ հեշտ չէ։