Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը կայուն է, և, այս պահի դրությամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին այսօր մեզ տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսանակ Շուշան Հունանյանը:
Հիշեցենք, որ ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 2010-ի հոկտեմբերի 8-ին նա Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա ավտովթարի էր ենթարկվել և վիրահատվել «Նաիրի» բժշկական կենտրոնում:









































