Ճապոնացիները հերթական անգամ ապշեցրել են աշխարհին` այս անգամ ներկայացնելով աշխարհի ամենաթանկ տորթը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է եղել մոտ կես տարի, որպեսզի Տոկիոյի հրուշակագործները մտածեն դրա դիզայնը և զարդարեն այն թանկարժեք քարերով: Հրուշակագործներն այն գնահատել են մոտ 1.65 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Newsland-ը:
Ինչպես հաղորդում է կայքը, տորթի մեջ օգտագործվել են հրուշակագործության մեջ կիրառվող սովորական նյութեր, ինչպես նաև 223 ադամանդ: Տորթը լիովին պիտանի է օգտագործման համար, ուղղակի նախապես անհրաժեշտ է վրայից վերցնել ադամանդները: Այս տորթը վաճառքի է հանվել «Diamonds: Nature’s Miracle» տոնավաճառի ժամանակ: Մինչ այդ ամենաթանկն էր համարվում ադամանդազօծ կեքսը, որն արժեր «ծիծաղելի» 30 հազար դոլար: Ամենաթանկ հարսանեկան տորթն էլ ներկայացվել է Beverly Hills-ում, այն արժեցել է 20 մլն դոլար:








































