Մալավիի նախագահ Ջոյս Բանդային ուղղված հիացմունքով և հանդիպման ծարավով լի նամակին ի պատասխան՝ Մադոննային մեղադրել են երկրի քաղաքացիներին վիրավորելու մեջ, ինչպես նաև խորհուրդ են տվել փոխել իր վերաբերմունքը բարեգործության հանդեպ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշենք, սակայն, որ Մադոննայի նամակում բավականին ուղղագրական սխալներ են եղել:
«Ես միշտ հիացել եմ ձեր ուժով և ամրությամբ: Ես շատ լավ հիշողություններ ունեմ այն օրից, երբ մենք հանդիպեցինք, երբ Դուք հարցազրույց տվեցիք փաստագրական ֆիլմի համար։ Ես մեկ շաբաթ պետք է մնամ Մալավիում:
Եթե Դուք հանդիպելու ժամանակ գտնեք, ուրախ կլինեմ, իսկ եթե ոչ, ես այստեղ եմ, որպեսզի օգտակար լինեմ Մալավիայի երեխաներին և կշարունակեմ անել այն, ինչի համար այստեղ եմ»:
«Այ դա պետք չէ»,- Մադոննայի նամակին արձագանքել է Բանդան:
Մալավիի իշխանությունները երգչուհուն մեղադրում են՝ ասելով, որ նա ոչ մի դպրոց էլ չի կառուցել, և նույնիսկ ծրագիրը համաձայնեցված չի եղել: Իսկ նախագահը նրան մեղադրել է այն բանում, որ հանգրվանելով մի գյուղում՝ Մադոննան մարդկանց ստիպել է պարել, ինչի իրավունքը, իհարկե, չուներ:








































