Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի բնակչուհի Ժիզել Մարին 6 տարի առաջ մուսուլման է դարձել, սակայն դա նրան չի խանգարել զբաղվել սիրելի գործով՝ հեվի-մեթալ նվագել: 42-ամյա Ժիզելը պրոֆեսիոնալ կիթառահար է և եղբոր հետ հանդես է գալիս Spectrus խմբում, հայտնում է gogetnews.info-ն:
Որպես կանոն, փարանջայով կիթառահարի տեսքը զարմացնում է, բայց լսելով, թե Ժիզելն ինչպես է նվագում՝ նրա արտաքին տեսքի մասին բոլորը միանգամից մոռանում են:









































