Բանտից փախուստի դիմած մեքսիկացի թմրաբարոն Հոակին Գուսմանը՝ Էլ Չապո (Թզուկ) մականվամբ, ում փնտրում է երկրի ոստիկանությունը, վնասվածքներ է ստացել: Ըստ տվյալների՝ վնասվել են նրա դեմքը և ոտքերը: Գուսմանին գտնելու հատուկ գործողությունն անցկացվում է Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում՝ նրա ծննդավայրից ոչ հեռու՝ հայտնում է Reuters-ը:
Սակայն ուժայինները ժխտում են, որ Գուսմանի վնասվածքները նրանց անմիջական ընդհարման հետևանք են:
Գուսմանը հատուկ հսկողության բանտախցից փախել է այդ նպատակով փորված թունելի միջոցով:









































