Ֆրանսիայում բնակվող զույգը ցանկացել է նորածին որդուն անվանակոչել Արքայազն Ուիլյամ: Սակայն նորաթուխ ծնողներին արգելել են փոքրիկին այդպիսի էքստրավագանտ անվամբ կնքել, քանի որ «այդ դեպքում նա կդատապարտվի ցմահ տառապանքների ու ծաղրի»:
Ամուսինների երկրորդ փորձը Mini Cooper անունն էր, սակայն այն ևս հավանության չարժանացավ: Ուստի զույգը որոշեց հրաժարվել «Արքայազն»-ից և երեխային անվանել ուղղակի Ուիլյամ:











































