ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աբու-Դաբիի գահաժառանգ, արքայազն Մուհամմադ Ալ Նահայան հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ ռուսական գործողությունը Սիրիայում պետք է կենտրոնանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա, ոչ թե չափավոր սիրիական ընդդիմության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Սպիտակ տանը նշել են, որ զրույցի ժամանակ կողմերն ընդգծել են Սիրիայում քաղաքական անցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Սաուդյան Արաբիայի հետ Սիրիայում անցկացվող գործողության հարցով, որպեսզի Էր-Ռիադը կասկածներ չունենա ռուսական ուժերի թիրախների վերաբերյալ։ Սաուդյան Արաբիան աջակցություն է հայտնել այդ առաջարկին։