Մադրիդում կյանքի 85-րդ տարում մահացել է իսպանացի դերասանուհի ու երգչուհի Սառա Մոնտելը, հաղորդում է EFE լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ դերասանուհու մահը կրել է բնական բնույթ: Շտապօգնության բրիգադը, որը ժամանել է դերասանուհու տուն, չի կարողացել նրան փրկել:
Սառա Մոնտելը, որին հաճախ անվանում են «մելոդրամայի թագուհի», նկարահանվել է 70-ից ավելի ֆիլմերում:
Բացի Իսպանիայից՝ նա հայտնի է նաև Մեքսիկայում ու ԱՄՆ-ում:
Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների:







































