Իսրայելը և Պաղեստին պետությունը պետք է զսպեն հռետորաբանությունը, բռնության կրակին յուղ չլցնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Հարավային Կորեայի առաջնորդ Պակ Կին Հեի հետ հանդիպումից հետո, գրում է TASS-ը:
Նախագաահը նաև նշել է, որ «Իսրայելն իրավունք ունի պահպանել կարգուկանոնն ու պաշտպանել իր քաղաքացիներին»:









































