Իտալական «Սասուոլո»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Շիմե Վրսալկոն հետաքրքրել է եվրոպական գրանդ ակումբներին, հաղորդում է Football-italia.net-ը:
Ըստ աղբյուրի՝ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուս»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն:
Հնարավոր է, որ երկու ակումբներն էլ առաջարկ կատարեն «Սասուոլո»-ին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրսալկոն հետաքրքրել էր «Նապոլի»-ին:







































