Facebook-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պաշտոնապես իր ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշումը խոստովանողների թիվը սոցցանցում աճում է: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Հետազոտության արդյունքներով՝ վերջին տարում մոտ 800 000 ամերիկացի փոխել են տեղեկությունն իրենց պրոֆիլում՝ նշելով ԼԳԲՏ-համայնքին իրենց պատկանելությունը:
Բացի դրանից՝ Facebook-ում նշում են, որ 2015 թ. հունիսի 26-ին, երբ ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները պաշտոնապես թույլատրվել են, օրական իրենց միասեռականությունը խոստովանողների թիվն աճել է գործնականում 2 անգամ:











































