Երևանում հայկական կողմի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի նիստը:
ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը տեղեկացրեց, որ ռուսական կողմն ավարտում է աշխատանքը Էլեկտրոնային առևտրի համակարգի ներդրման ուղղությամբ։
Մեր հարցին՝ ինչպե՞ս է ՌԴ տնտեսական ներկա վիճակն անդրադարձել ՌԴ-ի և ԱՊՀ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի առևտրաշրջանառության վրա, ՌԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Ակնհայտ է, որ բացասաբար է անդրադարձել, քանի որ մեզ մոտ կա մոտ 3.6 տոկոսի տնտեսական անկում։ Հետևաբար դա անկում է բերել նաև գործընկերային կապերում։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը թե ծավալներով, թե դոլարային առումով, ցավոք սրտի, ընկել է»։
Մանրամասները՝ տեսանյութում։




































