Կանարյան կղզիներում տեղի ունեցած «Միսիս Եվրոպա-2015» մրցույթում հաղթել է ծնունդով Իրկուտսկի մարզից, ներկայումս Մոսկվայում բնակվող՝ 28-ամյա իրավաբան Քրիստինա Միշենկոն, որն 8-ամյա տղայի մայր է: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Նա մրցել է 18 այլ երկրներ ներկայացնող գեղեցկուհիների հետ:
Մրցույթն անցել է մի քանի փուլով: Այն ենթադրել է ոչ միայն ավանդական բիկինիով ելույթ, այլև տաղանդների ցուցադրություն: Ռուս գեղեցկուհին ժյուրիին հիացրել է ոչ միայն կազմվածքով, այլև վոկալով:
2016թ. «Միսիս Եվրոպա» մրցույթը կանցկացվի Ռուսաստանում:














































