Thursday, 04 06 2026
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել

Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում»: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով ու բխում է մեր երկրի շահերից:

Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին Եվրամիության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտավորեցնող և լայնածավալ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մանդատը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո: Սակայն մտահոգիչ է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը, որը հանգեցնում է լարվածության աճի և շփման գծում նոր զոհերի:

ԱԺ նախագահը հավելել է. «Չլուծված հակամարտությունները չեն կարող արդարացնել մարդու հիմնարար ազատությունների և արժանապատվության ոչնչացումը: Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը զարտուղի ճանապարհներով»:

Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ զարմանալի չէ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի անդամակցության դադարեցման մասին որոշումը. դա վկայում է երկրում տիրող ավտորիտար ռեժիմի մասին:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ Ազգային ժողով-Եվրախորհրդարան համագործակցությունը, քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները, ինչպես նաև բարձր է գնահատել պարոն Չարնեցկու մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին այս տարվա ապրիլին:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ չորրորդ անգամ է այցելում Հայաստան, սակայն որպես քրիստոնյա, որպես մարդ՝ չի կարող մոռանալ իր այցելությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նա նշել է, ուրախ էր այդ օրերին Հայաստանում ներկայացնելու Եվրոպական միությունը և 2015 թվականի ապրիլի 24-ը համարում է բեկումնային պահ հայ ժողովրդի համար. շատերն առաջին անգամ լսեցին Հայոց ցեղասպանության մասին:

Ռիշարդ Չարնեցկին կարևորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը:

Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում