Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հնագույն մարդիկ քնել են մոտ 6-6.5 ժամ։ Այս մասին է վկայել Աֆրիկայում որսորդությամբ զբաղված ցեղերից մեկի հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Current Biology պարբերականում։
Լոս Անջելեսում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչ Ջերոմ Զիգելն ու նրա գործընկերները պարզել են, որ հնագույն մարդիկ իրականում նույնպես տառապել են անքնությունից, ինչպես և ժամանակակից մարդիկ, և պառկել են քնելու Արեգակի մայր մտնելուց բավական ժամանակ անց։
Գիտնականներն ուսումնասիրել են Տանզանիայի հյուսիսային հատվածում գտնվող Էյասի լճի շրջանում բնակված խաձա ցեղի, ինչպես նաև նրանց ազգակից՝ Կալահարիի անապատում բնակված սան ցեղի կենսակերպը։








































