Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը ծանր վնասվածքից վերականգնվելուց հետո կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Դիեգո Լոպեսն ավելի լավ մարզավիճակում է:
Այն, որ «Արքայական ակումբ»-ի հանդերձարանում այդքան էլ լավ մթնոլորտ չէ, գաղտնիք չէ: Այդ է վկայում նաև «Լևանտե»-ի դեմ խաղից առաջ տեսախցիկների ֆիքսած դրվագը:
Կասիլյասը, ողջունելով իր թիմակիցներին, շարժվում էր դեպի պահեստայինների նստարան: Հասնելով Դիեգո Լոպեսին՝ Իկերն անտեսեց վերջինիս և մոտեցավ Պեպեին: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ Կասիլյասն ընդհանրապես չի շփվում Լոպեսի հետ:







































