YouTube վիդեոհոսթինգի հասարակությանը իր տեսանյութով զարմացրել է Կանադայի տիեզերական գործակալությունը:
Տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը, որը հաճախ է Երկրում գտնվողների հետ կիսվում Միջազգային տիեզերակայանից արված պատկերներով ու այնտեղ իրենց առօրյայի մասին հրապարակումներով, ցուցադրել է, որ տիեզերքից արցունքները վայր չեն գլորվում, այլ մնում են իրենց տեղում:
Տիեզերքում արցունքի ֆիզիկական վիճակի մասին տեսանյութը, որը տեղադրվել է մարտի 5-ին, արդեն 215 հազար դիտում է ունեցել:









































