Wednesday, 01 07 2026
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար

ԵԱՏՄ-ում միայն ռուսերե՞ն

Ինչպես հայտնի է, հայտարարությունների և փաստաթղթերի համաձայն Եվրասիական տնտեսական միությունում բոլոր անդամ-պետությունները ունեն հավասար իրավունքներ: Այդ հայտարարությունների առաջին խախտումը կայանում է լեզվական հարթությունում:

Այդ միության պաշտոնական կայքը առաջին հայացքից թվում է, թե հրաշալի թարգմանված է և գործում է միության բոլոր անդամ երկրների լեզուներով: Քանի որ հայերենը մեր մայրենին է, բնականաբար ավելի հարմար է կայքի բովանդակությանը ծանոթանալ հայերեն:

Սակայն, երբ սկսում ենք ավելի մանրամասն տեղեկություններ փնտրտուքը, քան պարզապես նորություններին ծանոթանալն է հանդիպում ենք լեզվական խոչընդոտի: Կայքում զետեղված բոլոր փաստաթղթերը միայն ռուսերենով են, և դրանց ծանոթանալու համար անհրաժեշտ է բավականին լավ տիրապետել այդ լեզվին, քանի որ այս կարևոր փաստաթղթերում բնականաբար պարունակվում են բազմաթիվ տերմիններ:

Անգամ որոշումը այն մասին, որ Եվրասիական Միջկառավարական Խորհրդի հերթական նիստը անցկացվելու է Երևանում (նոյեմբերին) նույնպես առակա է միայն ռուսերեն լեզվով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2014 թվականի աշխատանքի արդյունքները և 2015 թվականի ծրագրերը ևս առկա են միայն ռուսերեն:

Այսպիսով, որպեսզի կարողանանք ծանոթանալ ԵԱՏՄ-ի 2015թ.-ի ծրագրին և փաստացի արդեն կատարված աշխատանքներին և համեմատություններ կատարենք, կամ կարևորագույն որոշումներն ու առաջիկա միջոցառումների մասին իրազեկվենք, անհրաժեշտ է կատարելապես տիրապետել ռուսերենին:

Եթե հաշվի առնենք, որ ԵԱՏՄ որոշ մարմինների որոշումները պարտադիր են Հայաստանի տարածքում, ապա պետք է արձանագրենք, որ Հայաստանի քաղաքացիների ու կազմակերպությունների վրա հաճախ տարածվում են իրավական ակտեր, որոնք անգամ թարգմանված չեն հայերեն:

Հետևապես պետք է արձանագրել, որ փաստաթղթերի հայերեն թարգմանության բացակայությունը հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթներին, գործող և առաջարկվող սահմանադրություններին և ոտնահարում է ռուսերեն լեզվին չտիրապետող քաղաքացիների իրավունքներն ու տնտեսվարման հնարավորությունները:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում