Ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ Սպիտակ տանը ելույթ է ունեցել Կուբայից երաժշտական խումբը` Buena Vista Social Club-ը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
«Bienvenidos a la Casa Blanca!»,- հյուրերին ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Կուբայի նոր դեսպան Խոսե Կաբանյասը:
«Երկու տասնամյակների ընթացքում այդ խումբը ամերիկացի և կուբացի ժողովուրդների միջև ճկուն կապերի խորհրդանիշ էր` բարեկամության, մշակույթի և, իհարկե, երաժշտկան կապերի»,- ընդգծել է Օբաման և հավելել, որ խմբի առաջին սկավառակաը ձեռք է բերել դեռևս 1998-ին:











































