Եվրամիության երկրները դիտարկում են Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու հնարավորությունը՝ թուրքական տարածքում սիրիացի փախստականների պահելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ գագաթնաժողովից հետո, որի ժամանակ քննարկվել է Անկարայի հետ փոխգործակցության հարցը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Կանցլերի խոսքով՝ եվրոպական երկրների առաջնորդները նաև համաձայնության են եկել ակտիվացնելու միության կազմ Թուրքիայի մուտքին առչվող բանակցային գործընթացը։
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Թուրքիան փախստականների խնդրի վրա արդեն մոտ 7 մլրդ եվրո է ծախսել։ Երկրին ուղղված արտաքին օգնությունը կազմել է մոտ 1 մլրդ եվրո։







































