Թուրքիան առաջին անգամ հարվածել է ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման շարժական թիրախները Սիրիայում: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջո Էռնեստին:
«Թուրքիան ընդլայնում է Սիրիայի ներսում իր գործողությունները: Գիշերը տեղեկություն է ստացվել, որ թուրքերն առաջին անգամ հաջողությամբ հարվածել են Սիրիայում ԴԱԻՇ-ի շարժական թիրախին»,- հայտարարել է Էռնեստը:












































